Վարանդայի շրջանում պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն:

Ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:

Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել