Շուշանին զրպարտելու գործով դատական պրոցես կա, հեղինակը ընդդիմադիր այն ակտիվիստներց մեկն է, որ բեմադրում էին մեր գնդակահարությունը․ Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր որդուն ադրբեջանին հանձնելու առաջարկին՝ գերիների դիմաց, ասաց․

«Իմ առաջարկը նրան փոխանակել գերիների հետ կապված էր նրա հետ, որ ոմանք ասում էին՝ թող որդուն տա, գերիներին վերադարձնի, ես էլ իրանց ասեցի՝ եթե իմ որդուն տալով հնարավոր է գերիներին վերադարձնել, իմ որդին պատրաստ է, գնում է։

Եվ այդ առաջարկների հեղինակներին՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին լիազորեցի բանակցել։ Եթե դա հնարավոր է այդ ճանապարհով, որդիս պատրաստ է գնալ, ինքն էլ հայատարարություն արեց։

Ես և՛ հատուկ ծառայությունների գծով, և՛ միջազգային գործընկերների գծով պաշտոնապես այդ առաջարկը փոխանակել եմ։

Սա ի ցույց դնելու համար է, որ մենք ոչինչ չենք խնայել և խնայի մեր անձնական դաշտում առավել ևս գերիներին վերադարձնելու համար։ Ինչ վերաբերում է հայհոյանքին, պատերազմից առաջ էլ, հետո էլ մեր ընտանիքին գնդակահարելու տեսարաններ էին բեմադրում։

Երևի մեր ընտանիքից միայն Արփին է, ով 6 տարեկան է և չի արժանացել, էդ էլ չգիտեմ, կարող է ուշադիր չենք եղել։ Այսօր մենք՝ մեր ընտանիքի անդամները, օրինակ Շուշանին զրպարտելու գործով դատական պրոցես կա, և դրա հեղինակը ընդդիմադիր ակտիվիստներց մեկն է, նրանցից, որոնք բեմադրում էին գնդակահարություն։

Ամեն ինչ եղել է մարդկանց առաջ և այս ընտրությունը եղել է հենց դրա համար, թող գնան և դատեն։ Ֆեյք նյուզը և հայհոյախոսությունը համատարած պրոբլեմ է Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ այդտեղ էլ պետք է օրենսդրական կարգավորումներ ունենանք։

Հայհոյախոսությունը պետք է վերջանա և վերջանալու է, որովհետև այսպես շարունակել չի կարելի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել