Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ դաշինքը տեսանյութ է տարածել՝ վերնագրելով՝ Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»։

Տեսանյութում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է․

«Պատվազրկում։ Բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդների համար ամենանվաստացուցիչ բանը եղել է պատվի կորուստը։

Պատիվը, նամուսը, թասիբը եղել են ամենաանգնահատելի արժեքները և կան, մենք պիտի ազգովի պահպանենք այն։

Մարդիկ են եղել, որ անգամ պատվի կորստի համար ինքնասպան են եել և մենք այսօր ազգովի կանգնած ենք այդ կորստի վտանգի առաջ և մենք պիտի ուղղենք մեր մեջքը։ Մենք չենք կարող ազգովի, մի ողջ ժողովուրդ լինել պատվազուրկ, կորացած մեջքով։

Մենք պիտի ուղղենք մեր մեջքը, գնալ մեր պատվի հետևից։

Եթե որոշ մարդիկ որոշել են համակերպվել այս վիճակի հետ, մենք չենք կարող, որովհետև մենք պատիվ ունենք»։

Տեսանյութի ավարտին՝ Արթուր Վանեցյանի խոսքից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է․

«Պոպուլիզմը կործանեց Հայաստանը, պոպուլիզմին պիտի վերջ տանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել