Այլ կերպ, քան աբսուրդ, դժվար է որակել․ Փաշինյանը՝ ընտրությունները կեղծելու մեղադրանքի մասին

Հանրային հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ հարցին, թե ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը հանրահավքներին ադմինիստրատիվ ռեսուրս բերելու մեջ, և նաև նրանում, որ իշխանությունը պատրաստվում  է կեղծել ընտրությունները, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Այդ պնդումները այլ կերպ, քան աբսուրդ, դժվար է որակել, որովհետև եթե իշխանությունը պատրաստվում է ընտրությունները կեղծել, այդ ինչպե՞ս է, որ ընդդիմության ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանում և դրա համար ձերբակալվում ու կալանավորվում։

Հիմա էլ փառք Աստծո, Հայաստանում դատական համակարգը այլևս իշխանության ներքո չէ և ընդհակառակը, հանրային կարծիքի համաձայն՝ վրա ավելի շատ նախկին իշխանության վերահսկողության ներքո է, բայց ես գիտեմ և ակնահյտ է, որ այսօր ձևավորվել է Հայաստանում դատավորների մի շերտ, որը ոչ նախկինների ազդեցության տակ է, ոչ ներկաների իշխանության տակ է։

Ինքը իր մասնագիտական կոռեկտության, օրենքի, իրավունքի ազդեցության տակ է։ ակնհայտ է, որ ընտրությունները կեղծելուն ուղղված քայլեր անում է ընդդիմությունը։ ինչու՞, որովհետև դա այն կեղեքիչ, պսևդոէլիտայի պայքարն է, վերջին կռիվն է իշխանության համար՝ ընդդեմ 90%-ի, ովքեր զրկված են կրթությունից և դա նշանակում է բարեկեցությունից։

Աղքատությունը Հայաստանում պետական քաղաքականույուն է եղել, որովհետև աղքատություն եթե չկա, դու չես կարող մարդուն ընտրակաշառքով ընտրատեղամաս տանել։ Եթե կեղեքիչ էլիտայի տրամաբանության մեջ ես աշխատում, պիտի այնպես անես, որ երբ մարդուն 10000, 20000 դրամ ցույց տաս, մարդն ասի՝ Աստված է, որ 20000 դրամ ունի։

Իսկ մենք այսօր մարդուն քաջալերում ենք հարստանալ, աշխատել և աշխատեցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել