Հայտնի է, թե որտեղ են քվեարկելու Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտնում է․

«Տեղեկացնում ենք, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին, ժամը 13:00-ին քվեարկություն կկատարի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում (հասցեն՝ Ջրվեժ համայնք, Ձորաղբյուր, Լուսավորության փողոց 20):

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կքվեարկի մայրաքաղաքի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում (հասցեն՝ Բաղրամյան 59) տեղակայված 4/35 ընտրատեղամասում, ժամը 11:00-ին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել