2018-ին շատերը մասնակցեցին հայտնի իրադարձություններին․ Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը հայտարարություն  է տարածել, որում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

2018-ին շատերը մասնակցեցին հայտնի իրադարձություններին, ովքեր հիմա զղջում են, կամ չեն խոստովանում, որ մասնակից են եղել:

Ես գիտեմ, որ ունեիք անկեղծ մղում, հավատ, բայց ավաղ եղավ այն ինչ եղավ: Այս իշխանությունները մահ, նվաստացում և աղետ բերեցին մեր երկրին:

Այսօր՝ ժամը 19:00-ին, հրավիրում եմ բոլորին Հանրապետության հրապարակ, մեր թիմի եզրափակիչ հանրահավաքին և խոստանում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք, որ այսօր ներկա եք եղել մեր հավաքին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել