ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-64-Ո-154 որոշմամբ սահմանել է՝ «ՀՀ դատարաններին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով)»:
2021 թվականի մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը վերոհիշյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչել, հետևաբար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ վերաքննիչ բողոքները, անհրաժեշտ է ներկայացնել փոստային կամ առձեռն եղանակով:
Էլեկտրոնային եղանակով (առանց էլեկտրոնային ստորագրության) ներկայացված վերաքննիչ բողոքներն այլև չեն ընդունվելու»: