Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենսդրական նախաձեռնությունը որոշվել է համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
Նախագծի ընդունման նպատակն է 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը։
Արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը: