Այս ընտրությունները ընտրական «Սարդարապատ» են, Երևանը պահելու կամ թուրքերին հանձնելու միջև․ Շահեն Տոնոյան

Նախկին դատախազ Շահեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսի 20-ը ընտրություն է ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ Չ՛հայաստանի միջեւ…

Պատիվ ունեցողը ընտրելու է ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Հ.Գ.

Բոլոր նրանք, ովքեր կհամարեն, որ վերոշարադրյալը ծայրահեղացված պաթետիկ քարոզչական կոչ է, կամ վիրավորանք է պարունակում քաղաքացու՝ ազատ կամաարտահայտման իրավունքի իրացման նկատմամբ, կամ խտրական վերաբերմունքի դրսեւորում է, կասեմ ՈՉ հարգելիներս…

Ոչ , քանզի առկա է մեկ պարզ իրողություն…

Այն է՝

2018-ին, հեղափոխական ալիքի գագաթից կանխատեսում էիք, որ 2021-ին Էրդողանը՝ սելջուկ թուրքերի ներկայիս սուլթանը, Շուշիում զինվորական շքերթ կանցկացնի… չէիք չէ կանխատեսում, բացառում էիք չէ նման սցենար…
հետեւաբար հիմա՝ 2021-ին, ընտրելով նույն ուժին՝ իմա նույն ուղին՝ ( ի դեպ բացարձակ էական չէ, թե քաղաքական ինչ «հանդերձանքով» եք ընտրելու՝ ժողովրդավարական արժեքներն հղում կանեք, նախկիններից վիրավորվածությանը, թե այլ հանգամանքների), էականը այն է, որ այդ ամենի արդյունքում Էրդողանի շարասյունը հասավ Շուշի։ Հիմա, այդ պարագայում, կարող եք բացառել, որ նույն «ուղիով» X (ամիս, տարի) ժամանակ հետո նույն Էրդողանը Երեւանի Հանրապետության հրապարակում շքերթ չի անցկացնի… կարող եք բացառել… չեք կարող… բացառման մեկ ճանապարհ կա՝ չընտրել «ապագակաապագա»անհասկանալի մանիպուլյատիվ կարգախոսը հնչեցնող ու եռագույնը չագուչի պոչի բանդիկ դարձնողին։

Ի դեպ, թուրքերը սիրում են իրենց գրավված տարածքներում կենտրոնական վայրերը անվանակոչել սելջուկ Մեհմեդ սուլթանի անունով, այն նույն Մեհմեդի՝ ով Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, քաղաքի ամենաբարձր աշտարակի վրա՝ ի տես ողջ մարդկության, անձամբ բռնաբարեց Բյուզանդիայի կայսեր 14- ամյա որդուն։

Եթե դա է ապագան, ապա այդպիսին համարողները հաստատ Մեհմեդ սուլթանի ենիչերիների գեների կրողներ են…

Այս ընտրությունները ընտրություն չեն տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների միջեւ,ինչպես նախկին բոլոր դեպքերում։

Նախկինում՝ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Կարեն ու Ստեփան Դեմիրճյանների, Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր Պետրոսյանի կամ Ռաֆֆի Հովհաննիսյանի դեպքերում յուրաքա չյուր ոք ընտրությունը կատարում էր կամ իր համոզմունքներից ելնելով, կամ անձնական կամ քաղաքական համակրանքով պայմանավորված, անձնական կամ պետական շահ հետապնդելով, ընտրակաշառքի կամ վարչական ներգործության ազդեցությամբ, կամ այլ պատճառներով։

Այս ընտրությունները նաեւ ընտրություն չեն ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ, ազատ տնտեսական հարաբերությունների եւ մոնոպոլիաների միջեւ, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ…

Այս ընտրությունները ընտրական «Սարդարապատ» են, Երեւանը պահելու կամ թուրքերին հանձնելու միջեւ…

«…երբ Ճշմարտությունը որ ողջ մերկությամբ հառնում է մարդկանց առջեւ, նրանք կարծես կույր լինեն՝ այն տեսնելու համար։ Ճշմարտությանը պետք է պատմուճան հագցնել եւ մաս-մաս մատուցել մարդկանց, այն տեսնելու եւ ընկալելու համար»… չեմ հիշում ով է այս մտքի հեղինակը, բայց կարծում եմ երիցս իրավացի է։

Թուրքը «յաթաղան-բարյաքթարը քաշած» մեր «երդիկից» ներս է մտել, քիչ չէ, ներսից էլ մի հատ «չագուչով» են սպառնում։
Ամեն դեպքում ժողովրդական իմաստնությունը կհաղթանակի, իսկ ժողովուրդն ասում է՝ «Անցյալ չունեցողը ապագա էլ չունի»։

That’s it…»,-նշել է նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել