Արդարադատության ակադեմիայում անցկացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը:
Այս մասին հայտնում են ակադեմիայից։
Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է միասնական քննությունը՝ թեստային եղանակով:
Մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի մայիսի 17-ից դեկտեմբերի 17-ը)՝ ներառյալ 3 ամիս 2 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդրի համար 1026 ակադեմիական ժամ է: