«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորդ էլ լավ գիտեք ու տեսել եք Երևանում անձամբ իմ և մեր թիմի կատարած աշխատանքները:
Դրանք բոլորը եղել են ձեր աչքի առաջ ու, շատ հաճախ, նաև հենց ձեր առաջարկներով ու խորհուրդներով է այդ ամենը լիարժեք կյանքի կոչվել:
Թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա, ես անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ, որ մշտապես աջակցել եք մեր ծրագրերի իրականացմանը: Դրանք եղել ու մնում են մեր միասնական ու համատեղ աշխատանքի ամենախոսուն վկայությունները, ինչով հպարտանում ենք բոլորս:
Նորք-Մարաշ, Կենտրոն վարչական շրջաններ, 17 հունիսի, 2021թ»: