Նորայր Նորիկյանը իր քաղաքական առաջին քայլն արեց՝ գցելով բանավեճը բոյկոտելու հայտարարություն ստորագրած մյուս 9 կուսակցություններին. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խիստ բարեհունչ «Արդար Հայաստան» անունով նորահայտ կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը իր քաղաքական առաջին քայլն արեց՝ գցելով բանավեճը բոյկոտելու հայտարարություն ստորագրած մյուս 9 կուսակցություններին ու քաղաքական մեկնարկը տվեց, որպես Փաշինյանի կողմից նետված ոսկորը որսացող և այդ ոսկորի վրա ինքնամոռաց վազող քաղաքական աֆերիստ։

Ցավում եմ, իսկապես շատ եմ ցավում, որ մի խումբ ազնիվ մարդիկ այդ մարդուն համարել են ազնիվ մարդ ու հիմա հիասթափություն են ապրում։

Հարգանքներս բոլոր շանտաժների ու մանիպուլացիաների առաջ հաստատակամ մնացած ուժերի ներկայացուցիչներին։

Ի դեպ հարցեր կան նաև ապագաղութացման ջատագով ուժերին, որոնք չդիմացան «գաղութի» գերազանցիկների ցուցանակին իրենց պատկերը փակցնելու գայթակղությանը։ Բայց դա հետագայում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել