2019-2020 թվականներին Հայաստանն աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ կառավարման մասին

Տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի ամենավստահելի ինդեքսը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսն է` cpi:

Եվ այսպես, 1999թ.-ին Հայաստանը այս ցուցիչով եղել է 80րդը աշխարհում, 2008ին` 109րդը, 2018-ին` 105րդը, իսկ 2020թ.-ին` 60րդը, ընդ որում 2019-2020թվականներին աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է։

Եւ լավ կառավարման արդյունքում` նախկինում տնտեսական աճն ապահովվում էր դղյակներ կառուցելով, իսկ այժմ` դպրոցներ ու մանկապարտեզներ»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել