«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է կապիտուլյանտ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող՝ մեր անհայտ կորած զինծառայողների իրական թիվը ըստ պաշտոնական փաստաթղթի»,- ասված է «Պատիվ ունեմ» դաշինքի տարածած հայտարարության մեջ։
«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Ամողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի սրանք ամեն ինչ կողծում են։ Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
«Անհայտ կորածները թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,- ասել է նա։
Դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաև փաստաթուղթը։