Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Անդրադառնալով բժիշկ-վիրաբույժ «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե «Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը», առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ հերյուրանք տարածելուց, Արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ ձայներ հավաքելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով:

Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել