«Ավարտեցինք մեր մարզային քարոզարշավի այցերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վերադառնում ենք Երեւան եւ ժամը 19:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացնելու ենք քայլերթ:
Շնորհակալ ենք մարզային այցերի բոլոր մասնակիցներին ջերմ ընդունելության համար: Նրանց բոլորին սպասում ենք հունիսի 17-ի երեւանյան ամփոփիչ հանրահավաքին»,- գրել է նա: