Եվս 200 000 դրամ. Հովիկ Աղազարյանը կպարգևատրի

Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յուրաքանչյուր քաղաքացի, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կպարգևատրվի 500000 դրամով՝ ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար, ընկերներիս ու իմ կողմից ստեղծվող հիմնադրամի կողմից կպարգևատրվի ևս 200 000 դրամով»։

Ավելի վաղ Ջերմուկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև:

Նման գումար խոստացվում է նաև նրանց, ովքեր տեսանյութ կներկայացնեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել