«Սովոր են մեր մասին խոսել, սովոր են հնարել, բայց հենց ժամանակը գալիս է, լռում են, ջուրը բերանները հավաքած՝ ձայնները դուրս չի գալիս: Այսօր ասում են՝ բանավեճի չենք գա, տո դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք, որ մեկիս հետ կարաք բանավիճեք»,-այս մասին Եղեգնաձորում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները ժողովրդի հետ կապ չեն ունեցել, ո՛չ երեկ, ո՛չ էլ կապ կունենան վաղը:
«Եթե մեջներդ մարդ կա, որ ասելիք ունի, եկեք բանավեճի, ասեք, թե չէ թաքնվելով չի լինի»,-նշեց 7-րդ գումարման ԱԺ փոխխոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում