Վարչապետը հունիսի 16-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ
կետը`
1. Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այժմ արձակուրդում է և նրա պարտականությունները կատարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։