«Ասում են՝ ապագա կա, էլ չեն ասում, ի՞նչ ապագա: Ի վերջո վատ ապագա էլ է լինում, շատ վատն էլ է լինում: Հայաստանի դրոշն էլ մաշված ջինսի պես են նկարել, որ այնքան լվանում են, որ արդեն ծնկի տեղը մաշած է լինում»,-այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, քարոզարշավի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասաց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ ունակ են ապահովել երկրի անվտանգությունը, և ապահովել թռիչքաձև տնտեսական աճ:
«Մեկ անգամ դա արել ենք, անելու ենք դա նաև երկրորդ անգամ: Մենք հիստերիկ դրսևորումների կարիք չունենք, դա թուլության նշան է: Մարդը փորձում է իր բարդույթները դրսևորել ճղճղան դրսևորումներով»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում