Նախկին դատախազ Շահեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ովքեր են ավելի վտանգավոր մեր պետականության ու ազգային անվտանգության համար՝
-Շուշիում «selam askyar» ասող Էրդողանը,
-Հայաստանում հանրային որոշակի լսարան և կարգավիճակ ունեցող, «կիրթ» արտաքինով ու բարակ ձայնով գործիչները, ովքեր միմյանց հերթ չտալով հանրությանը գուժում են, թե ախր ինչպես կարելի է ընտրել Քոչարյանին, չէ որ նա հեռուստաալիք է փակել, և նմանատիպ ևս մի քանի ստանդարտ ժամկետանց տեքստեր ( մի քսան տարի առաջ ասենք թե, ինչպես կասեր Ծառուկյանը, ասենք թե մի հեռուստաալիք լիազոր մարմնի որոշմամբ զրկվել է եթերից, է հետո, դրա արդյունքում ինչ անդառնալի, անվերականգնելի կորուստ է ունեցել պետությունը, ժողովուրդը, կամ էլ ի վերջո ժողովրդավարությունը),
-թե՝ «ավելի լավ է Ալիևը մեզ կոտորի, քան Սերժն ու Քոչարյանը հետ գան» բառակույտը տեսախցիկների առջև արտաբերող մի ընտրող, որը ի դեպ հավաքական կերպարն ու մարմնավորումն է դեռևս լուրջ մի ընտրազանգվածի…
Ինչպես Միքայել, բայց Նալբանդյանը, կասեր՝ կա մեկ ուղիղ ճանապարհ՝ դրանց բոլորին «բոլոլել-կոլոլել», փաթեթավորել «Սյունյաց ողջույն» վերտառությամբ ժապավենով ու… տալ նվեր Էրդողանին, նա էլ երեւի կփոխանցի իր ասկյարներին, եւ բոլորը կլինեն գոհ ու երջանիկ, եւ կարեւորը՝ պետության ԱՊԱԳԱՆ՝ անվտանգ…»,-նշել է նա։