«Ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել ու դնել ֆեյսբուքյան էջերում». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հակապետական պաշտոնյաներին

«Ոմանք տպավորություն էին ստեղծել ու փորձ էին արել ի ցույց դնել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին ու երեկ այդ պրոպագանդիստական սուտն ուղղակի ջարդուփշուր եղավ։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու»,-այս մասին Սյունիքի Գորայք համայնքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մեդիադաշտում «ահավոր մեծ վայնասուն է»։

«Փորձ են անում վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց դա նրանց չի հաջողվի», – վստահեցրեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա ասաց, թե կան հակապետական որոշ պաշտոնյաներ, որոնք պառկելու են ասֆալտին։

«Ես, որպես բարի կամքի արտահայտություն, այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու դնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ազգային համաձայնության մթնոլորտում խնդիրը լուծեն», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել