Ահազանգեր ենք ստանում, որ Թումանյանի շրջանի համայնքներից մեկում վարչական ղեկավարը բնակիչներին մեկ առ մեկ կանչում է գյուղապետարան, ենթարկում ճնշումների, բանակցում, դրդում ընտրել կոնկրետ դաշինքի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ։ Համբերությունս չչափեք, ոտատակ կտանք»,-գրել է նա։