«Արա, դուք լրիվ առյուծի կաթ եք խմե՞լ, այ, այ, այ․․․»․ Նիկոլ Փաշինյան

Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է․

«Էսօր ես լսում եմ հետևյալը, թե բա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, որ ով գնա վարչապետի հետ հանդիպումներին, աշխատանքից ազատվելու է։ Արա, դուք լրիվ առյուծի կաթ եք խմե՞լ, այ, այ, այ․․․։

Եվ ես ձեզ ասում եմ պաշտոնապես այդ նախադասությունը լեզվով պտտածները մինչև հուլիսի 15-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում չեն աշխատելու, ով ուզում է, լինի, չեն աշխատելու և ես դա ձեզ խոստանում եմ։

Եվ բոլոր նրանց, ում կսպառնան, որ աշխատանքից ազատելու են, ոչ միայն վերականգնվելու են աշխատանքի, այլև նրանց ամբողջական աշխատավարձը վճարվելու է դուրս վռնդվածների հաշվին։

Էնպես որ, կարող եք հանգիստ մեկամսյա արձակուրդ ձևակերպել և վայելել ձեր քաղաքական ազատությունը։ Նրանք ազատվելու են, դու ընդունվելու եք աշխատանքի։ Հիմա ասելու են՝ մասնավոր ընկերություն է, ո՞նց եք ազատելու։ Կազատենք, կտենաք, հեշտությամբ, հանգիստ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել