Սիսիանի ու Գորիսի մեր հանդիպումներից հետո զանգեր ու նամակներ ենք ստանում․ Նիկոլ Փաշինյան

Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Այսօր Սիսիանի ու Գորիսի մեր հանդիպումներից հետո մենք զանգեր, նամակներ, շնորհավորանքներ, ուրախության արտահայտություններ ենք ստանում ամբողջ Հայաստանի տարածքից, հայաստանի ամենատարբեր հատվածներից։

Ինչու՞ են ստեղծվել այդպիսի արձագանքներ։ Նրանց մոտ այնպիսի տպավորություն էր, որ, ահա, Հայաստանի Հանրապետությունը վերստին վերամիավորվել է։

Ինչի՞ էր այդ տպավորությունը ստեղծվել, որովհետև ոմանք փորձել էին տեղ-տեղ գուցե, ոչ սյունեցիների համար, այլ մյուս տարածքների, մյուս բնակիչների համար տպավորություն էին ստեղծել՝ փորձելով Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն՝ իբր Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին, բայց այսօր մենք առավոտից միասնական ցույց տվեցիք, կոտրեցիք և կտրեցիք բոլոր այն ձեռքերը, որոնք ձորձում էին Հայաստանը հակադրել Հայաստանին։

Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին։ Եվ Հայաստանը Հայաստանին հակադրելու փորձ անող ուժերին, ինչպես ասում է Սուրբ գրքում, ինչքան էլ կոպիտ է, Հայաստանը դուրս է փսխելու բոլոր այդ դավադիր ուժերին և նրանք տեղ չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել