Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Երևանից բերվածները վստահաբար հունիսի 20-ին Գորիսեցու տեղը որոշում չեն կայացնելու։ Գորիս բերված ոստիկանների աչքի առաջ դասի ժամին հրապարակ էին բերվել նաև դպրոցականները»:
Ավելի վաղ փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը գրել էր.
«Գորիսը «դիմավորում» է Սյունիքը դավադրաբար հանձնողին: Ընկերներիցս զանգ ստացա, գորիսեցիներ գրեթե չկան, Նիկոլի հրահանգով ավտոերթի մասնակիցներն են հիմնականում…»