Մալաթիա Սեբաստիայում այսօր՝ հունիսի 14-ին, ընտրակաշառք բաժանելու փորձով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այս երթին մասնակցում է նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որի մասնակցությամբ նախօրեին Փաշինյանի մասին սկանդալային ձայնագրություն էր հրապարակվել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երթից առաջ այսօր քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում։