Դատարանը հրապարակել է Արզաքանցյանի վերաբերյալ որոշումը

ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական ​​կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր վարչական դատարանում։

Այսօր դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում դատարանը մերժել է կուսակցության հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ, հայտնում են դատավորի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման հիմք էր հանդիսացել Արզաքանցյանի երկրում մշտական բնակության հետ կապված խնդիրը։ Նա դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 5 կողմ, 1 դեմ ձայներ: Այսպիսով՝ Արզաքանցյանը ընտրություններին մասնակցել չի կարողանա։

ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական ​​կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Այսօր դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում դատարանը մերժել է կուսակցության հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման հիմք էր հանդիսացել Արզաքանցյանի երկրում մշտական բնակության հետ կապված խնդիրը։ Նա դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 5 կողմ, 1 դեմ ձայներ:

Այսպիսով՝ Արզաքանցյանը ընտրություններին մասնակցել չի կարողանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել