Երեխան դպրոցի զուգարան մտնելով զգում է կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասյօր՝ հունիսի 14-ին, Ոսկետափ համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց, որ «Իմ քայլը» հիմնադրամը պետք է մասնագիտանա գյուղական բնակավայրերում դպրոցների մարզադահլիճների և զուգարանների կառուցման համար:

«Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար դպրոցներում ամենաժամանակակից, քաղաքակիրթ պայմանները ստեղծենք, որովհետև երեխան իր դպրոցի զուգարան մտնելով՝ զգում է կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ: Ինչպիսին դպրոցի զուգարանն է, այդպիսին կառավարության վերաբերմունքն է»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել