Արմեն Աշոտյանի կարծիքով՝ մարդիկ ՀՀԿ-ին կարոտել են

Հասարակությունը ուզում է մեզ հետ բերել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշել է, որ հասարակության մեջ որոշակի կարոտ կա։

«Կարողա՝ մեր ժամանակ ամեն ինչ լավ չէր, բնականաբար։ Կարողա՝ մենք էլ սուրբ չէինք, իսկ ո՞վ է սուրբ։ Բայց կար ապահովության զգացողություն, կար կայունություն, կանխատեսելիություն։ Մարդիկ էս օրերին ոչ թե մտածում էին ոնց գտնեն իրանց երեխաների դիակները կամ ոնց անեն, որ մի կտոր հաց վաստակեն, այլ մտածում էին, թե ամառը որտեղ են անցկացնելու»,-նշեց Աշոտյանը։

Նա հարց ուղղեց լրագրողներին՝ քանի՞ մարդ գիտեք, ով մտածում է, թե ամառը որտեղ է անցկացնելու։

«Չկա մարդ հայաստանում, որի հոգեվիճակը նույնն է, կենսառիթմը նույնն է։ Այս ամեն ինչը բերել է մեր հանդեպ կարոտի։ Ինչքան ապիկար պետք է լինել, որ համաժողովրդական սերը 3 տարվա մեջ վերածել ատելության ու նենց անել, որ մեզ ուզեն հետ բերեն»,-նշեց նա։

Հարցին, թե ո՞վ է ուզում նրանց հետ բերել, Աշոտյանը պատասխանեց․ «Հասարակությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել