Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացվել դատարան

Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

Նրա խոսքով՝ Խլղաթյանը հիմա գտնվում է Վաղարշապատի ձերբակալվածների պահման վայրում։

«Ձերբակալել են Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Այժմ սպասում ենք բողոքի վերաբերյալ դատական նիստի նշանակմանը»,-նշեց Պապոյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։

Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:

Խլղաթյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակի 16-րդ համարն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել