Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա, որ չկրակի՞․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր՝ հունիսի 10-ին, քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից, ասաց․ «Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց։

Այն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 %-ը վերահսկողության տակ պահե՞ց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա։ Չես սատկո՞ւմ։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա, որ չկրակի՞։ Թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատերազմի ավարտից ութ ամիս անց որևէ պայման ստեղծված չէ, որ զինվորը կարողանա գիշերը քնել։

«Բերանդ բացում, խոսում ես նախկին զինվորների մասին, որ զինվորներին սոված ենք պահել։ Խոսում է մի բան մասին, ինչի մասին ընդհանրապես չի հասկանում։ Այս մարդը դասալիք է եղել։ Բանակում չի ծառայել։ Քանի որ ինքը մանիպուլյատոր է, 2016 թվականին գնացել է դիրք փորելու ու ասում է՝ ես Ապրիլյան պատերազմի մասնակից եմ։ Ինքը մասնակից է, մնացածներն էլ անասնակեր ուտող։ Մենք գործ ունենք թյուրիմացության հետ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել