Հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել