Այնքան ու բազմազան ենք քննադատել, որ մնում է միայն Նիկոլին մայր հայհոյենք. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում« կուսակցության սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Մենք՝ մեր կուսակցության շատ անդամներ, ես, ակտիվորեն մասնակցել ենք 2018 թվականի հեղափոխական գործընթացներին ու դրա բերումով մինչև հիմա կան նեղ շրջանակներ, որ ակտիվ տարածում են, թե մենք Նիկոլի հետ ենք։ Մինչդեռ այդ ժամանակներից հետո երևի մի օր չի եղել, որ չքննադատենք վարվող քաղաքականությունը, կառավարությունը, Փաշինյանին ու նրա ղեկավար ուժը։ Երևի մեզնից շատ, մեզնից հիմնավոր ու լեգիտիմ քննադատություն նրան չի եղել։ Սակայն ժողովրդի ինչ-որ հատվածի համար դա համոզիչ չէ։

Ինձ հետ այդ հարցը քննարկած յուրաքանչյուրը գիտի, որ միշտ ասում եմ՝ այնքան ու բազմազան ենք քննադատել, որ մնում է միայն Նիկոլին մայր հայհոյենք։ Միայն դա է, որ ժողովրդի ընկալման մեջ այրում է միմյանց կապող բոլոր կամուրջները։ Բայց դա չենք արել ու սկզբունքորեն չենք անի, որովհետև ցանկացած պարագայում մենք ինքներս մեզ նվաստացած կզգանք, եթե քաղաքական պայքարը տեղափոխենք անձնական դաշտ, մարդու սրբություն ընկալվող երևույթներին դիպչենք։ Դա անթույլատրելի է։

Սերժ Սարգսյանն իր գործունեության արդյունքներով 2 օր է, ինչ արդարացիորեն քննադատվում է Նիկոլի հետ ուս-ուսի խաղալու համար և երկրորդ օրվա սկզբին նա հայհոյեց։ Ընդամենը մի օր անցավ իր այն խոսքերից հետո, թե ինքը գիտի՝ ինչ բան է ընտանիքը և երբեք դրան քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չի կպնի։ Ինչպես դասականը կասեր՝ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել