«Բացեմ այդ պատմությունը, թե սննդի հարցը ո՞նց ա եղել: Վարչապետ դառնալուց հետո ես գնացել էի առաջնագիծ, գնացի բացեցի սննդի տեղը, ասացի՝ էս-էս-էս-էս բերեք, բերեցին, պահածո և այլն՝ բերեցին: Այդ ուտելիքներից կերա, ուղիղ մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ»,-այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Օձունում՝ հանրահավաքի ժամանակ:
Նրա խոսքով՝ դա պարզապես ուտելու հարց չէր, դա զինվորի ինքնազգացողության հարցն էր, այդ սնունդը մարտունակությունը գցում էր:
«Մենք զբաղվել ենք բանակի մարտունակությամբ: Մենք զինվորի ծնողի համար ենք այդ հարցը լուծել»,-նշում է վարչապետի պաշտոնակատարը:
Նրա ասաց, որ բանակին ինչ որ պետք է տվել են:
Մանրամասները՝ տեսանյութում