Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին․ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։

Նա ներկայացրեց, որ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:

Հանձնաժողովի անդամները 5 կողմ 1 դեմ ձայներով որոշեցին մերժել՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել