«Մենք ոչ միայն պարտվել ենք, այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել». Լևոն Տեր-Պետրոսյան

«Եկեք ֆիքսենք, մենք ոչ միայն պարտվել ենք, այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել: Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս մնաց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո Հայաստանն է դուրս դրվել, որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն իրականացնել: Մենք այլևս խաղացող չենք, «իգռոկ» չենք այս խաղում»,-ասյ մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղի բնակիչնեչը չհեռանան Ղարաբաղից և ՀՀ-ում գտնվող 30 հազար Ղարաբաղցիներին ևս պետք է վերադարձնել Ղարաբաղ:

«Բոլոր հումանիտար օգնություններն, ինչ կա չկա, պետք է ուղղել Ղարաբաղի բնակչությանը՝ իր տեղում պահելու համար, սա է մեր խնդիրը, և այստեղ ՀՀ-ի և ՌԴ-ի շահերը 100 տոկոսով համընկնում են, որովհետև, եթե Ղարաբաղում հայ չմնա ռուսները թողնելու են և գնան՝ էլեմենտար է»,-նշեց նա:

Առաջին նախագահը «գարշելի փաստ» համարեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ իր որդուն և վերադարձնել բոլոր գերիներին:

«Սենտիմենտալ հնդկական կինոյի այդ տեսարանների մասին խոսելն ամոթ է, ամոթ է մեր ժողովրդի համար: Սահմանների ճշգրտման հարցը, գերիների վերադարձի հարցը՝ խնդիրներ են, որ ՀՀ իշխանությունները պետք է լուծեն Ադրբջանի և Ռուսաստանի հետ: Պետք է ստեղծվի նորմալ կառավարություն, որը կկարողանա համագործակցել իր հակառակորդների և թիմակիցների հետ»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ չարիք է համարում, քանի Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները:

«Գալու է մի օր, որ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ իսկի իր ընտանիքը չի կարողանում, ի՞նչ ասեմ: Այո՛, գալու է այդ օրը, երբ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենալու ենք, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ: Դա միայն երկկողմանի չէ, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, դա ամբողջ աշխարհին է ձեռք տալիս, բայց դրա համար ՀՀ-ում պետք է նորմալ իշխանություններ լինեն: Ռոբերտ Քոչարյանը նույնպես ռեալիստ չէ, իրատես չէ: Նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել