«Տեսանյութի բովանդակությունը զիբիլ էր, ի՞նչ ասեմ». Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած տեսանյութի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է 6 հոգի՝ ինքը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Ոսկանյանը, Վազգեն Սարգսյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

«Հիմա իսկի 3 հոգի էլ չի տիրապետում դրան: Փորձագետի մակարդակով սա ունեինք: Ռուսաստանում էլ կար մեկը՝Կազիմիրովը և մի շատ լավ փորձագետ կար ԱՄՆ-ում: Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը»,-ասաց նա:

Առաջին նախագահն անդրադարձավ նաև ՀՀ 3-րդ նախագահի կողմից հրապարակած ձայնագրությանը, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին:

«Ինձ համար գարշելի է այդ երևույթը, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող, կեղտոտ քարոզչություն է արվում: ԶԶվելի բան է ուղղակի, կոմպրոմանտների պատերազմ է սկսվելու և դրանց 90 տոկոսն էլ բացարձակ սուտ է: Տեսանյութի բովանդակությունը զիբիլ էր, ի՞նչ ասեմ»,-նշեց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը ռուս խաղաղապահների վերաբերյալ ասաց, որ սխալ պատկերացում է, որ նրանք 5 տարի հետո հեռանալու են Ղարաբաղից:

«Ինչո՞ւ եք պանիկա գցում, որ նրանք 5 տարի հետո հեռանալու են, չեն հեռանալու: Պայմանագրում գրված է, ոչ ոք ուշադրություն չի դարձրել»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել