ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի աղմկահարույց հայտարարության տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Արա Այվազյանը մայիսի 31–ին՝ ԱԳՆ աշխատակիցներին հրաժեշտ տալու ժամանակ հայտարարությունն էր արել՝ պարզաբանելով, թե ինչու է աշխատանքից ազատման դիմում գրում:
«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,-ասել էր նա։