Քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները առևանգեցին իմ դաշնակցական ընկերներին․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները առևանգեցին իմ դաշնակցական ընկերներին.

Փաստորեն, Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են.

Հիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամենը 10 օր:

Հ.Գ Պարոնայք ոստիկաննե՛ր, լավ իմացե՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաև ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում եք ծառայել հողատուին և կատարել դավաճանի ապօրինի հրահանգները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել