«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Բյուջետային համակարգում աշխատող բազմաթիվ մարդկանց աշխատանքից ազատել են։ Կառավարության ձևավորման հաջորդ օրը բոլորը վերականգնվելու են իրենց աշխատանքներում և կոմպենսացվելու են քաղաքական հայացքների պատճառով ունեցած նրանց կորուստները:
Վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու, աշխատատեղեր ստեղծելու, կյանքի որակը բարելավելու համար: Սրանք են մեր նպատակները և դրանք իրականացնելու համար մեկ խոչընդոտ կա, որին պետք է այստեղից վռնդենք», – նշեց նա:
Քոչարյանն ընդգծեց նաև իրենց ղեկավարման տարիներին մայրաքաղաքի զարգացման հանգամանքը՝ շեշտելով, որ փորձել են անել ամեն ինչ՝ ավելի շնչող քաղաք ունենալու համար: