Ինքը Աշոտիկի, գերիների տեղը չգիտե՞ր․ Սերժ Սարգսյանը կրկին Փաշինյանի որդուն է անդրադարձել

Գեղարքունիքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե իր հիշեցումից հետո իշխանական ֆեյքերը և լրատվամիջոցները փորձել են «հերոս Աշոտիկից նահատակ Աշոտիկ կերտել»։

Սարգսյանը նշեց, որ իր մոտ հարց է առաջացել․ միայն երեկ մտածեց, որ կարելի է այդպես անել։

«Ինքը Աշոտիկի, գերիների տեղը չգիտե՞ր, բա էն ժամանակ առաջարկեր։ Բա ինքը Ալիևի հետ ուղիղ կապ ունի, ինչա նշանակում՝ «համապատասխան մարմիններին հանձնարարել է»։ Որո՞նք են այդ համապատասխան մարմինները։ Մենք ԱԳ նախարարությունը ունե՞նք, ո՞վ է նախարարի պաշտոնակատարը, փոխնախարար էլ չկա։ Բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց։ Եթե շատ է ուզում, թող ուղիղ զանգի Ալիևին. օպերատիվ կապ ունի, պայմանավորվածություններ ունի, թող ասի։ Եթե իր որդին պատրաստ է, ինքը պատրաստ է, բա ինչի՞ էր 1-2 օր առաջ ասում՝ գերիները 1-2 ամիս թող սպասեմ»,-նշեց Սարգսյանը։

Պաշտոնաթող նախագահի խոսքով՝ Փաշինյանը պետք է տաներ ու իր տղային զինվորական համազգեստ հագցներ, ուղարկեր սահման։

«Իրան էլ պիտի գերի վերցնեին, որ հասկանար՝ դա ինչ է, որպեսզի ամեն օր դրանով զբաղվեր։ Այսինքն, իրանը տղայա, մնացածինը տղա չի։

Իմ ասածը հետևյալն է․ լսի, այս մարդկանց ցավը հասկացի։ Այս մարդկանց ընդունի որպես քո երեխաներ։ Եթե դու քեզ հռչակել ես այս երկրի ղեկավար, ապա այդ մարդկանց հոգսը քո վրա վերցրու»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին նշված հարցի վերաբերյալ ասել է․

«Ասում են՝ վարչապետն ասել է՝ ոչինչ, թող գերիներն 2 ամիս էլ սպասեն։ Ո՞վ է ասում, ո՞վ է ասում։ Սերժիկը թեմա է գտել, Սերժիկը էլի մեյդան է ընկել։ Նույնիսկ էն գերիները, որոնք 2 ամիս առաջ վերադարձել են, իրենք 2-3 ամիս ուշացումով են վերադարձել։ Սերժիկը ասում է, թող իրա որդուն տա, գերիներին վերադարձնի։ Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասումա Աշոտիկը։ Սերժիկ, Սերժիկ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա։ Դու Միշիկի հետ ես շփոթու՞մ, թե՞ ում հետ ես շփոթում, այ Սերժիկ։

Երկրորդը՝ քեզ, որպես պաշտոնական սուտինիորի և թրաֆիկինգի մասնագետի, ասում եմ՝ համաձայն եմ, համաձայն եմ։ Եվ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Եվ Սերժիկ, և Քոչարյան, որպես մարդ առնել, ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել էդ գործում։

Մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի։ Ենթադրում եմ, որ գերիներ առնել, ծախելու մեծ փորձ ունեք։

Տալիս եմ որդուս բոլոր գերիների դիմաց։ Պաշտոնապես հայտարարում եմ Ալիևին, բոլորին, Կարմիր խաչին և Սերժիկին, և Ռոբիկին ասում եմ որպես մարդու առևտրի երկար տարիների մասնագետ, երկուսիդ լիազորում եմ պաշտոնապես բանակցել այս թեմայով։ Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք, այ սուտինիորներ և գերիներ առնել, ծախելու մասնագետներ, գնացեք և բանակցեք, պաշտոնապես սպասում եմ ձեր պատասխանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել