Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ քիչ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբների ղեկավարները։
Նա նաև նշել է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել։