«Ազատ Հայրենիքը» քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում

«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր անմիջական քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Դաշինքի թեկնածուները և աջակիցները երթով անցել են քաղաքների մարդաշատ վայրերով, կոչ արել ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին՝ քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին։

Քաղաքացիները դիմեցին դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հանգամանորեն ներկայացվեցին «Ազատ Հայրենիքի» մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել