Գիշերը մեկ այլ լուր լսեցի, և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել՝ կլինի Տավուշի 7 գյուղի հանձնման ճանապարհը. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեհրաբի և Մեղրիի զորամասերի հրամանատարների ազատման հանգամանքին՝ ընդգծելով, որ լռությունը կարող է անդառնալի հետևանք թողնել։

«Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարն ուզում է աշխատանքից ազատել: Ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Երեկ արդեն լուրը հաստատվեց, և պարզվում է՝ նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել Արտակ Թադևոսյանին և Մեղրու գնդի հրամանատարին՝ Արգամ Գրիգորյան, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարների նկատմամբ, որից հետո հրամանը կլինի։ Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց…

Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է, և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղի լուռ հանձնման ճանապարհը։

Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին, և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ-որ ներգրավվածության հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։

Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման:

Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, ՊՆ հրավիրելն ու շնորհակալություն հայտնելն էր, եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունեք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռու մնացեք։

Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի՛ տավուշեցիներ, խնդրում եմ լինել զգոն և սատար կանգնենք մեր բանակին», – գրել է պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել