Էլեկտրամատակարարման համակարգում վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի որոշ փողոցներ

Հայաստանի էլեկտրական ցանցերի կենտրոնական ենթակայանից էլեկտրամատակարարման ուղղության անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևանի Սարյան, Դեմիրճյան փողոցները, Արամի փողոցի փոքր հատվածը։

«Վթար է տեղի ունեցել, մասնագետները տեղում են, պետք է ուսումնասիրություն կատարեն։ Էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել 1-1.5 ժամից»,- «Արմենպրես»-ին ասաց ՀԷՑ-ի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարաջյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել