«Ամենադժվար պահին՝ նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին, դուք մեր թիկունքին կանգնեցիք և ես դրա համար ուզում եմ խոնարհվել բոլորիդ առաջ, ուզում եմ գլխարկս հանել և խոնարհվել բոլորիդ առաջ»,-այս մասին այսօր՝ հունիսի 9-ին Ախուրյան համայնքում ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետականությունը ցնցումներից պաշտպանել է ժողովուրդը, ով ՀՀ-ում տեր և իշխանություն է:
«Մենք խորհրդարանական ընտրությունները չեն կազմակերպել, որ մնանք իշխանության, կազմակերպել ենք, որ դուք մնաք իշխանության: Անկախ նրանից ով կլինի կառավարությունում՝ դուք պետք է լինեք իշխանություն: Մեկը մի ժամանակ ասում էր՝ կուզենք 60 կխփենք, կուզենք 70, հիմա դուք կուզեք 60 կխփեք, կուզեք 70 կխփեք, կուզեք 80 կխփեք, և մենք հնազանդ ենք լինելու: ՀՀ ժողովրդի կայացրած ցանկացած որոշման անվերապահորեն ենթարկվեու եմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: