«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը թիմակիցների հետ քարոզարշավ է իրականացնում Աբովյան քաղաքում, նրանք թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին: Սա նրանց մարզային առաջին այցն էր:
«Ո՞նց անենք, ձեզ թև ու թիկունք լինենք, դուք էլ մեր վարչապետին թև ու թիկունք լինեք»,-քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
Սանասարյանը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ում են ընտրելու, պատասխանեցին՝ ձեզ: