«Մենք 1994-ից հետո չենք ունեցել գերիներ և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու: Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, էդ ամենը եղել ա, բայց գերինե՞ր»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, «Պատիվ ունեմ» դաշինքի Արագածոտի մարզում հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված գերիների հետ:
«Այդ աննամուսն ասում է՝ մեր գերիները մեկ-երկու ամիս էլ կհամբերեն: Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Լավ, բա դա մա՞րդ ա, խիղճ ունի՞: Ինքը չի հասկանո՞ւմ այդ մարդիկ ինչերի միջով են անցել, այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, իրենց երբ են սպանելու, իրենց երբ են խոշտանգելու»,-ասաց նա:
Հիշեցնեք, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գերեվարված հայ զինծառայողների մասին։
Նա նշեց, որ այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։
«Եվ այո, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը։
Այո, մենք պետք է ուշադիր լինենք մեր գերեվարվածների ընտանիքների նկատմամբ։ Պետությունը ինչ հնարավոր է՝ անում է։ Բայց եկեք թույլ չտանք՝ մեզ մեր ցավերով ավելի ցավացնեն։ Թույլ չտանք մեր վերքերը ավելի խորացնեն:
Մանրամասները՝ տեսանյութում