Նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով․ Արթուր Վանեցյան

Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ, Facebook-ում գրել է «Պատիվ ունեմ » դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։
Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազննին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը», – գրել է Վանեցյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել